ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև թուրքական կողմի նախաձեռնությամբ հետախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրի նախագահները քննարկել են ռուս-թուրքական  հարաբերությունների օրակարգի ակտուալ հարցերը:  Բարձրագույն մակարդակով  երկու երկրների կառավարությունների միջև Թուրքիայում անցկացվելիք 5-րդ համաժողովի հետ կապված հարցեր: Նրանք առաջ ենք քաշել նաև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման  խնդիրները այդ թվում` գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Միջազգային հարցերի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ Պուտինն ու Էրդողանը հատկապես ուշադրություն են հրավիրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից եկող վտանգների ու սպառնալիքների վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում