Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գյումուշխանե այցի ժամանակ, ոստիկանության արագ արձագանքման խմբի ավտոբուսը վթարի է ենթարկվել: Անձրևների պատճառով վարորդը չի կարողացել պահել հավասարակշռությունը և վթարի ենթարկվել: Արդյունքում երեք ոստիկան մահացել է, իսկ 33-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում