Statoil-ը վաճառել է Շահդենիսի իր մասնաբաժինը

Statoil-ը վաճառել է Շահդենիսի իր մասնաբաժինը

Statoil ընկերությունը Շահդենիս նախագծում իր 15,5 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Petronas-ին:

Գործարքի արժեքը կազմում է 2,25 միլիարդ դոլար: Նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության եմջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիական Total-ն ու գերմանական E.ON-ը լքել են Տրանսադրիատիկ (TAP) գազամուղը:

Ինչպես սեպտեմբերի 30-ին տեղեկացրել է ТАР կոնսորցիումը, իսպանական Enagás-ը դարձել է ծրագրի 16 տոկոսի բաժնետեր:

Նշվում է նաև, որ բելգիական Fluxys-ը ևս ավելացրել է նախագծում իր մասնաբաժինը՝ 16-ից հասցնելով 19 տոկոսի:

ТАР նախագծի միջոցով ադրբեջանական Շահդենիս հանքավայրից գազը տեղափոխվում է դեպի Եվրոպա: Գազը կասպյան տարածաշրջանից Հունաստանի, Ալբանիայի, Ադրիատիկ ծովի միջոցով հասնում է Իտալիա, իսկ այնտեղից էլ Արևմտյան Եվրոպա: Գազամուղի ընդհանուր երկարությունը 870 կմ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում