Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում Է

Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում Է

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 13-ի սակարկությունների ընթացքումշարունակում են նվազել՝ կապված թուլացող պահանջարկի եւ առաջարկի ավելցուկիհետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների արդյունքները: Հոկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ հյուսիսամերիկյան Brent Crude Oil մակնիշի նավթախառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել Է 1,43 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 88,94 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն իջել Է 1,37 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 84,66 դոլար: Նավթի գները գտնվում են ավելցուկային առաջարկի ճնշման ներքո, ինչը կապված Է շուկա լիբիական արտադրանքի վերադարձի, ԱՄՆ-ում, Իրաքում նավթի արդյունահանման ավելացման եւ Սաուդյան Արաբիայում նավթի գնի նվազման հետ:

«Գների անկումը գլխավորապես պայմանավորված Է նավթի պաշարների աճով»,- Bloomberg գործակալությանը հայտարարել Է Լոնդոնում BNP Paribas–ի հումքի շուկաների գծով գլխավոր ստրատեգ Հարի Չիլինգարյանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում