Իրանը քննադատել է Քոբանիի շուրջ տարվող քաղաքականությունը

Իրանը քննադատել է Քոբանիի շուրջ տարվող քաղաքականությունը

Իրանը հերթական անգամ քննադատել է Սիրիայի սահմանային Քոբանի քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմաբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը: Այս անգամ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին:

Նա ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը մեծապես անհանգստացած է Քոբանիում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: Անդրադառնալով Քոբանիին օգնություն տրամադրելու անհրաժեշտության խնդրին` Ֆիրուզաբադին մեղադրել է Թուրքիային անտարբերության մեջ: «Քոբանիի հարևան երկիրը փակել է ճանապարհները և կանխել է նրանց օգնության տրամադրումը»,- ասել է նա` ընդգծելով, որ եթե Քոբանիի բնակչությանն օգնություն տրամադրվի, վերջիններս կարող են իրենց քաղաքից հեռացնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալներին:

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի համոզմամբ, կոալիցիոն ուժերը ցանկանում են Քոբանին իբրև պատրվակ ընդունելով` ցամաքային ճանապարհով մտնել Սիրիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում