Արցախում վաղը կբացվի Ռուսաստանի հայերի միության ֆինանսավորմամբ կառուցված դպրոցը
Նմանատիպ
Հոկտեմբերի 14-ից կմեկնարկի Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում, որն այս տարի կնշանավորվի վաղն Արցախում նախատեսված միջնակարգ դպրոցի բացմամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արա Աբրահամյանը, դպրոցը նախատեսված է 650 աշակերտի համար, իսկ դրա կառուցման համար հատկացվել է 4 մլն ԱՄՆ դոլար:
Արա Աբրահամյանն այս համատեքստում խոստացավ, որ հաջորդ տարի հոկտեմբերին շահագործման կհանձնվի Երևանում կառուցվող ռուս ուղղափառ Սուրբ խաչ եկեղեցին, ինչպես նաև կույրերի միավորման մշակույթի տունը:
Վերադառնալով Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերին, Աբրահամյանը տեղեկացրեց, որ արդեն երրորդ անգամ շուրջ 1400 դպրոցում կկազմակերպվի ռուսաց լեզվի և երգի մրցույթը, ինչն իրեն հետո Ռուսաստանում հպարտանալու առիթ է տալու, քանի որ այնտեղ էլ հայոց լեզվի մրցույթ-փառատոն է կազմակերպում:
«Հաջորդ տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցին Մոսկվայում և ՌԴ բազմաթիվ երկրներում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ»,- եզրափակեց Արա Աբրահամյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում