Օբաման եւ Պան Գի Մունը կոչ են արել մեծացնել աջակցությունը Էբոլայից տուժածներին

Օբաման եւ Պան Գի Մունը կոչ են արել մեծացնել աջակցությունը Էբոլայից տուժածներին

ԱՄՆ-ի նախագահը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Էբոլա տենդի դեմ պայքարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Նախագահ Օբաման հոկտեմբերի 13-ի երկրորդ կեսին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, քննարկվել է միջազգային հակազդումը Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակին եւ միջազգային հանրակցության կողմից ավելի լուրջ պարտավորությունների ստանձնման եւ շտապ օգնություն հասցնելու անհրաժեշտությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Նախագահն ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է տրամադրեն անձնակազմ, սարքավորումներ ու նյութեր, որոնք անհրաժեշտ են համաճարակը կանգնեցնելու, այն երկրների ու քաղաքացիների վրա այդ ճգնաժամի ավերիչ ազդեցությանը վերջ դնելու համար, որոնց նա հարվածել է»,- հայտնել են Սպիտակ տանը: Օբաման եւ Պան Գի Մունը համաձայնել են, որ անհրաժեշտ է «կրկնապատկել ջանքերը տուժածներին օգնելու համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում