Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են

Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է իր ռուս գործընկեր բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին:

Ընդունելության պաշտոնական արարողակարգից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով բանակցություններ: Իր ելույթում Զաքիր Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հիմնված է բարեկամական հարաբերությունների և փոխվստահության վրա և այդ կապերը գնալով ամրապնդվում են:

Իր հերթին Շոյգուն ևս նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամական կապերի վրա և որ Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի կարևորագույն գործընկերներից մեկը:

Այնուհետև քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, Կասպից ավազանում ռազմական համագործակցությունը, ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության հիմնական ուղղվածությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են 2015թ-ի երկկողմ համագործակցության պլանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում