Թուրքիայի օդուժը ռմբակոծել է PKK-ի բազաները
Նմանատիպ
Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) բազաներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական զինված ուժերի կողմից հարձակումների պատճառը եղել է այն, որ քուրդ զինյալները հարձակումներ են գործել ոստիկանական բաժանմունքների վրա:
Քրդական աշխատավորական կուսակցությունը զգալի վնասներ է կրել:
Սա ամենալայնածավալ գործողությունն էր քուրդ զինալների դեմ 2013 թվականին Օջալանի ուղերձով մեկնարկած հաշտեցման գործընթացից հետո:
Թուրք-քրդական բախումների վերսկսումն ապացույցն է այն բանի, որ հաշտեցման գործընթացը կարելի է տապալված համարել: Ավելի վաղ PKK ռազմական թևի առաջնորդ Ջեմիլ Բայըքը հայտարարել էր, որ Թուրքիայի վարած քաղաքականությունից ելնելով` Օջալանի հորդորով երկրից հեռացած քուրդ զինյալները կրկին վերադառնում են հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում