Ս.Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ս.թ հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Կուխտային:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացքը և հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում