Իրանը մերժել Է Սիրիայից զորքերը դուրս բերելու Սաուդյան Արաբիայի կոչը

Իրանը մերժել Է Սիրիայից զորքերը դուրս բերելու Սաուդյան Արաբիայի կոչը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը մերժել Է Սիրիայից Իսլամական Հանրապետության «օկուպացիոն ուժերը» դուրս բերելու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի կոչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենակարեւոր պետությունն Է տարածաշրջանում, որը ներգրավված Է ահաբեկչության դեմ պայքարում: Իրանն օգնում Է Իրաքի եւ Սիրիայի կառավարություններին ու ժողովուրդներին՝ ահաբեկչության դեմ պայքարելու միջազգային կանոնների շրջանակներում»,- հայտարարել Է Աբդոլահիյանը:

«Մենք Սաուդյան Արաբիային խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել տարածաշրջանի թշնամիների դավադրութուններին… եւ դրական դեր խաղալ»,- հավելել Է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Սաուդ ալ Ֆեյսալն ասել Է, որ եթե Իրանը ցանկանում Է մասնակցել Սիրիայի հարցի լուծմանը, նա պետք Է իր զորքերը դուրս բերի այդ երկրից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում