Ռուսաստանը նոր մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիային

Ռուսաստանը նոր մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիային

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի ժողովրդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դրոբիշևսկին տեղեկացրել է, որ ԻԼ-76 օդանավը ուղևորվել է Լաթաքիա քաղաք:

Մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ օդանավը տեղափոխում է 17 տոննա բեռ, որի մեջ ընդգրկված են երեխաների համար նախատեսված սնունդ, շաքար, պահածոներ: Մարդասիրական օգնության 2 տոննա բեռը տրամադրվել է պաղեստինցիների ռուսաստանյան համայնքի կողմից:

Ռուսաստանը սիրիական հակամարտության 3,5 տարում պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում սիրիացիներին: Օգնությունը լինում է ինչպես տարբեր տեսակի մթերքների, այնպես էլ դեղորայքի տեսքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում