ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին ազատել Իլգար Մամեդովին

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին ազատել Իլգար Մամեդովին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ու ազատ արձակել «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը: «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքարկումը Իլգար Մամեդովի անօրինական կալանքի վերաբերյալ: Դա նշանակում է, որ դատարանի որոշումը վերջնական է: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին ազատել Իլգար Մամեդովին»,- ասվում է ԵԽ պաշտոնական կայքում տեղադրված Յագլանդի հայտարարության մեջ:

«Ռեալ» շարժման առաջնորդ, ակտիվիստ Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013 թվականի հունվարին Իսմաիլլիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Մայիսին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել Մամեդովի կալանքի անօրինական լինելու վերբերյալ: Դատարանի վճռում նշվում էր նաև, որ Մամեդովին ձերբակալել են անհիմն մեղադրանքներով` փորձելով պատժել կառավարության նկատմամբ հնչող քննադատությունների համար: Պաշտոնական Բաքուն բողոքարկել էր դատարանի որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում