Իսրայելում դատապարտում են Պաղեստինը ճանաչելու Մեծ Բրիտանիայի պառլամենտի որոշումը

Իսրայելում դատապարտում են Պաղեստինը ճանաչելու Մեծ Բրիտանիայի պառլամենտի որոշումը

Իսրայելը գտնում է, որ բրիտանացի պատգամավորների որոշումը ճանաչելու պաղեստինյան պետությունը ի չիգ է դարձնում մերձավորաևելյան այդ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը:

«Միջազգային վաղօրոք ճանաչումը պաղեստինյան ղեկավարների համար ուղարկում են խանգարող ազդանշաններ և նրանք կարող են հակվել դժվար որոշումների, որի հետ գործ ունեն երկու կողմերն էլ և քայքայում են երկարաժամկետ հեռանկարում խաղաղության հասնելու շանսերը»,- նշվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Բրիտանական խորհրդարանը քվեարկել է այն բանաձևի օգտին, որը ճանաչում է Պաղեստինի պետականությունը: Փաստաթուղթը, որը նախարարների կաբինետին ուղղված հանձնարարականի ձև ունի, պարտադրող բնույթ չի կրում: Դրան հավանություն տալը չի բերի Մեծ Բրիտանիայի քաղաքականության փոփոխման, որը վաղաժամ է համարում Պաղեստինի ճանաչումը:

Համայնքների պալատի կողմից բանաձևին հավանություն տալը դիտարկվում է որպես կարևոր խորհրդանշական քայլ: Բանաձևի օգտին քվեարկել են պալատի 650 պատգամավորներից 274-ը: Դեմ են արտահայտվել 12 խորհրդարանական:

2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դիտորդ պետության կարգավիճակ է շնորհել Պաղեստինին: Սակայն արևմտյան երկրների մեծամասնությունը Պաղեստինը չի ճանաչում որպես ինքնիշխան պետություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում