Սիրիական բանակը և օդուժը տասնյակ զինյալների են ոչնչացրել երկրի տարբեր հատվածներում

Սիրիական բանակը և օդուժը տասնյակ զինյալների են ոչնչացրել երկրի տարբեր հատվածներում

Սիրիական բանակը հարձակում է գործել Կունեյտրայի շրջանի Խաուալիդ և Ում Բատինա գյուղերում զինված խմբավորումների հավաքակայանների վրա՝ լուրջ վնասներ պատճառելով նրանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակի ստորաբաժանումներից մեկի հարձակման հետևանքով Դարաայի  Բիլալ ալ Հաշբի մզկիթի և Օթման գյուղաքաղաքի ճանապարհին տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Սիրիական օդային ուժերը ռմբակոծել են Կալամունի շրջանի զինյալների դիրքերի ուղղությամբ: Ինչպես նաև ռմբակոծվել են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերը Կունեյտրայի գյուղերում:

Բանակը թեժ մարտեր է մղում «Իսլամական պետության» դեմ Դեր Զորի Հուիջա աս Սաքր բնկավայրի մոտ և մեծ հաջողություններ է գրանցել:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ ընդդիմադիր ակտիվիստների խոսքով` սիրիական օդուժը 40 հարված է ուղղել Իդլիբի և Համայի մարզերում զինված խմբավորումների դիրքերի ուղղությամբ: Մյուս կողմից` միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Դեր Զորի մարզի ալ Մայադին քաղաքում:

Միջազգային դաշինիքի օդանավերը ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի դիրքերը սկսել են ռմբակոծել սեպտեմբերի 26-ից: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում