Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն է ուղարկել Սիրիայի քրդերին

Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն է ուղարկել Սիրիայի քրդերին

Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն է տրամադրել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի քրդական ուժերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ: Իրաքի քրդական նշել են, որ կօգնեն իրենց ազգակիցներին բոլոր վայրերում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի քրդերը չէին կարողանում ստանալ ռազմական օգնությունը Իրաքյան Քրդստանից, քանի որ Թուրքիան դրա համար անցում չէր բացել:

Ռազմական օգնության մեջ ընդգրկվել են հրասանդներ, թեթև զենքեր և զինամթերք:

Ավելի քան 3 շաբաթ է, Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում պայքար են մղում ԻՊ-ի դեմ: Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Մինչև հոկտեմբերի սկիզբն այնտեղ ապրում էր մոտ 100 հազար բնակիչ:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել Կոբանիից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում