Գրեթե 40 մարդ Է ձերբակալվել Կիեւում Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումներից հետո

Գրեթե 40 մարդ Է ձերբակալվել Կիեւում Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումներից հետո

Միլիցիան շուրջ 40 մարդ Է ձերբակալել Կիեւում Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո, որոնք սկսվել Էին հոկտեմբերի 14-ի առավոտյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատերի մոտ տեղի են ունեցել զանգվածային միջոցառումներ: Այժմ նրանց մասնակիցները ցրվել են: Մինչդեռ իրավախախտումներ կատարելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են 36 մարդ: Բժիշկներից տեղեկատվություն Է ստացվում տուժած իրավապահների մասին, նրանց թիվը ճշտվում Է»,- ասված Է հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Խորհրդարանի պատերի մոտ ծայր առած միջադեպերի պատճառով Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն այսօր ժամկետից շուտ փակել Է պալատի նիստը:

Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 14-ի նիստում հրաժարվել Է քննարկել «Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության – Ուկրաինական ապստամբական բանակի» գործունեությունն Ուկրաինայի «անկախության համար պայքար» ճանաչելու օրինանգիծը: Դրանից հետո խորհրդարանի պատերի մոտ, որտեղ տեղի Էր ունենում հանրահավաք, սկսվել են ընդհարումներ: Միլիցիայի աշխատակիցների վրա նետվել են  վառոդապատիճներ եւ ծխագլանիկներ: Ուկրաինայի ՆԳ նախարարությունում հայտնել են, որ հանրահավաքին մասնակցել Է շուրջ 8 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում