Իրանն առաջընթաց է ակնկալում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում

Իրանն առաջընթաց է ակնկալում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում

Իրանը այս շաբաթվա ընթացքում չի ակնկալում Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ միջուկային բանակցություններում մեծ առաջընթաց, սակայն հույս ունի ճանապարհ հարթել դեպի խնդրի վերջնական լուծում: Նման հույս է հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությանը:

Մոհամադ Ջավադ Զարիֆն, իրանական «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման տեսակետ է հայտնել Վիեննայում, որտեղ ծրագրվում էր նախարարի հանդիպումը Եվամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:

Զարիֆի զգուշավոր լավատեսության պատճառն է Իրանի հեռուստատեսությամբ երկրի Նախագահ Հասան Ռուհանիի հայտարությունն այն մասին, որ միջուկային համաձայնագիրը հստակ»ցվել է և միայն մնացել է բանակցել մանրամասների վերաբերյալ:

Իրանի և վեցնյակը կազմող Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Բրիտանիայի միջև քննարկումները ծրագրված է ավարտել այս տարվա նոյեմբերի 24-ին: Դիվանագետները հույս են հայտնում, որ վերջապես վերջ կդրվի դիմակայության, որը տևեց ավելի քան մեկ տասնամյակ:

Իրանի հետ բանակցողների թիմը գլխավորող Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մանի խոսքերով` Էշթոնն անում է հնարավորը, որպեսզի մինչև վերջնաժամկետն ստեղծվի լավ պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում