Անկարայի քաղաքապետի հակահայկական թվիթերյան գրառումը բողոքի առիթ է դարձել

Անկարայի քաղաքապետի հակահայկական թվիթերյան գրառումը բողոքի առիթ է դարձել

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի` «Թվիթեր»-ում արած գրառումը, որով հայտարարել է, թե Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) շարքերում մեծ թվով հայեր կան, սոցիալական դաշտում լուրջ քննարկումների ու քննադատությունների պատճառը է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Գյոքչեքը գրել է, որ «քուրդ համարվող արմատական աթեիստ հայ PKK-ականներ կան», ովքեր դեմ են հաշտեցման գործընթացին: Միաժամանակ քաղաքապետն առանձնացրել է նաև «պետությանը հավատարիմ հայերին»:

Գյոքչեքի նման գրառումը խիստ բացասական արձագանք է ստացել: «Թվիթեր»-ի շատ օգտատերեր քննադատել են Անկարայի քաղաքապետին հայերի նկատմամբ «արմատական աթեիստ» եզրույթը օգտագործելու համար` պահանջելով մեկնաբանել, թե ինչ է նա ուզոմ ասել` հայերին նման կերպ անվանելով: Միաժամանակ նրանք նախատել են Գյոքչեքին հայերի հարցում պետությանը հավատարիմ կամ անհավատարիմ լինելու տարանջատում մտցնելու առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում