Ֆրանսիան Թուրքիային կոչ է արել անհապաղ բացել սիրիական սահմանը

Ֆրանսիան Թուրքիային կոչ է արել անհապաղ բացել սիրիական սահմանը

Սիրիայի հետ սահմանակից Քոբանի քաղաքում քրդերին աջակցելու և օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան անհապաղ բացի սիրիական սահմանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Խոսելով Քոբանիում տեղի ունեցող իրադարձությունների մասին` Օլանդն արձանագրել է, որ այն վերածվել է «զոհերի քաղաքի»: Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ իր ղեկավարած պետությունը մաս է կազմում ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիային: Նա պահանջել է, որ կոալիցիայի անդամ մյուս պետությունները զենք ու զինամթերք ուղարկեն Սիրիայի ընդդիմադիրներին, ովքեր կպայքարեն «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում