Լավրովն ու Քերին 3-ժամյա հանդիպում են ունեցել

Լավրովն ու Քերին 3-ժամյա հանդիպում են ունեցել

Փարիզում կայացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների զրույցը տևել է ավելի քան երեք ժամ: Կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ: Ինչպես և սպասելի էր քննարկվող հարցերի առանցքում է եղել Մերձավոր Արևելքում ահաբեկչության տարածման վտանգը, ուկրաինական իրադարձությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, իսկ այսօր Լավրովը մամուլի ասուլիս է տվել, որտեղ ներկայացրել է Քերիի հետ բանակցություններում ձեռք բերված արդյունքները:

Պետքարտուղարի հետ հանդիպումն արդյունավետ էր, հայտարարել է Լավրովը:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բոլոր հարցերի շուրջ քննարկումները:Լավրովը նշել է, որ հիմա առաջնային է Ուկրաինայի հարցով չդադարեցնել մինսկյան գործընթացը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն պետք է հասնի Կիևի կողմից մինսկյան համաձայնությունների կատարմանը, և Քերին համաձայն է այդ դիրքորոշման հետ:

Այդ ամենի հետ մեկտեղ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն չեն հանդիսանում ուկրաինական հակամարտության կողմեր, ուստի համաձայնության պետք է հասնեն Կիևն ու ընդդիմադիրները:

Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին Լավրովը նշել է.
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս շուտ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ հասնենք համաձայնության, գրեթե ամենօրյա ռեժիմով կապեր են պահպանվում: Այս շաբաթ կայացավ վեցյակի հերթական հանդիպումը:
Հարցերը, որոնց շուրջ պետք է համաձայնության հասնել այնքան էլ բարդ չեն, սակայն երբ հասնում են երկարատև մարաթոնի վերջին,ապա կողմերից յուրաքանչյուրը ձգտում է մի քիչ ավելի ձեռք բերել: Սակայն ես համոզված եմ, որ հնարավոր է կոմպրոմիսի հասնել: Չեմ կարող երաշխավորել, որ այն անպայման կլինի նոյեմբերի 24-ին, բայց այդ թիվը ծիսակարգային չէ»:

Լավրովն ու Քերին պայմանավորվել են շարունակել շփումները, որպեսզի լուծվեն Ռուսաստանի և ԱՄն-ի միջև առկա տարաձայնությունները:
 «Ընդհանուր եզրակացությունը. մենք ունենք այն բանի գիտակցումը, որ մի շարք դեպքերում մենք կարող ենք ավելի արդյունավետ համագործակցել, որպեսզի բարձրացնենք համաշխարհային հանրության ջանքերի արդյունավետությունը»:

Դա առաջին հերթին վերաբերում է ահաբեկրության դեմ պայքարին, որը դառնում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հիմնական սպառնալիքը:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստան ու ԱՄՆ-ն ունեն հարցերի շրջանակ, որտեղ նրանց տեսակետերը չի համընկնում:

«Դրանք քաջ հայտնի են: Այսօր մենք հաստատեցինք, որ այդ տարակարծությունները դեռևս առկա են, սակայն ընդհանուր շահերից է բխում գտնել այդ խնդիրների լուծումները, որոնք հիմնված կլինեն բոլոր կողմերի շահերի հաշվի առնման վրա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում