ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական  սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոնիթորինգը տեղի կունենա Ղազախի ուղղությամբ:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Սիմոն Թիլլերը:

Հակառակ կողմից մոնիթորինգը կիրկանացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում