Պուտինը սահմանափակեց օտարերկրացիների մասնակցությունը ռուսական ԶԼՄ-ներին

Պուտինը սահմանափակեց օտարերկրացիների մասնակցությունը ռուսական ԶԼՄ-ներին

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել Է ռուսական ԶԼՄ-ների կապիտալին օտարերկրյա բաժնետերերի մասնակցությունը մինչեւ 20 տոկոսով սահմանափակելու մասին օրենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչ այդ Ռուսաստանում օտարերկրացիները կարող Էին իրենց հետաքրքրող ԶԼՄ-ներում տիրել կապիտալի մինչեւ 50 տոկոսին:

Բացի այդ, օրենքի համաձայն, որպես ԶԼՄ-ների հիմնադիրներ իրավունք չունեն հանդես գալ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաեւ Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն:

Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել Է օրինագծի հեղինակներից մեկը՝ Վադիմ Դենգինը, օրենքի գործողության տակ են ընկնում շուրջ 30 զանգվածային լրատվամիջոցներ, որոնք ներկայում աշխատում են Ռուսաստանում:

Օրենքը նախատեսում Է անցումային շրջան. օտարերկրյա մասնակցությամբ ռուսական ԶԼՄ-ները, օրենքի նոր դրույթներին համապատասխան, կարող են հիմնադիրների կազմը փոփոխել մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում