Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների նոր էտապին. Մամեդյարով

Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների նոր էտապին. Մամեդյարով

«Ադրբեջանը լուրջ տեղաշարժեր է ակնկալում Փարիզում կայանալիք նախագահների եռակողմ հանդիպումիւց»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայանգրի պատրաստման կողմնակիցն է, որի համար ժամանակ չպետք է կորցնել:

Նա նշել է, որ համանախագահները հանդես են գալիս կառուցողական առաջարկներով, որոնք ներառում են մի քանի հարցեր: Մամեդյարովը նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցությունների նոր է էտապին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում