Սկսվել Է ռուսական զորքերի ռազմերթը դեպի Ալագյազի զորափորձարան
Նմանատիպ
Հայաստանի ռուսական ռազմակայանի զորքերի շարունակվող մարտավարական վարժանքների ընթացքում սկսվել Է զորամասերի ռազմերթը դեպի Ալագյազ բարձրլեռնային ուսումնավարժական համալիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմերթեր կատարելով 50-100 կիլոմետր տարածությամբ, մոտոհրաձգային, տանկային, հրետանային ու զենիթային ստորաբաժանումների հրամանատարներն օգտագործում են նավիգացիայի ԳԼՕՆԱՍՍ, GPS ժամանակից համակարգեր եւ արբանյակային կապի միջոցներ: Ռազմերթի ճանապարհներին զինվորական ստորաբաժանումները դիմագրավում են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակումները:
Հրամանատարական կետից զորքերի տեղաշարժի նկատմամբ հսկողություն Է իրականացվում «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի նորագույն համակարգերի կիրառմամբ:
Ռուսական զորքերը Ալագյազի զորափորձարան տեղափոխելու համար գործի Է դրված ավելի քան 500 միավոր ավտոմոբիլային, զրահատանկային եւ հատուկ տեխնիկա:
Հայաստանում ռուսական ռազմակայանի զորքերի վարժանքներն անցկացվում են հոկտեմբերի 13-ից մինչեւ 19-ը: Զորավարժություններում ներգրավված են շուրջ 3 հազար զինծառայողներ եւ ավելի քան 500 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Հարավային ռազմական օկրուգի կործանիչ ինքնաթիռներ: Զորքերի հրամանատարը գնդապետ Անդրեյ Ռուզինսկին Է: Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում Է ՀՌՕ-ի զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում