Վրաստանում կոչ են անում դադարեցնել Ռուսաստանի հետ բանակցությունները

Վրաստանում կոչ են անում դադարեցնել Ռուսաստանի հետ բանակցությունները

Աբխազիայի հետ միացյալ բանակ ստեղծելու նախաձեռնությունից հետո Աբաշիձե-Կարասին հանդիպումը պետք է հետաձգվի: Նման տեսակետ են հայտնում վրացի փորձագետները:

Խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանը և Աբխազիան կարող են ռազմական խմբավորում ստեղծել:Մոսկվան կօգնի Սուխումիին, որպեսզի իր օրենսդրությունը համապատասխանեցնի այն մաքսային կանոնակարգին, որը գործելու է Եվրասիական տնտեսական միությունում: Մտադիր են նաև սոցիալական վճարները հասցնել ռուսական Հարավային դաշնային մարզում գործող չափանիշներին: Նման դրույթներ է պարունակում միության և ինտեգրացիայի վերաբերյալ նոր պայմանագիրը:

Ինչպես հայտարարում է փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին, ելնելով ստեղծված իրավիճակից, գործին պետք է միջամտեն ոչ կառավարական կազմակերպությունները.

«Երկրի ԱԳՆ-ն բավարար պոտենցիալ չունի, ուստի կոչ եմ անում ոչ կառվարական կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ: Աբաշիձեն ինքնուրույն չի որոշում գնալ Պրահա, թե՞ ոչ: Եթե կառավարության ղեկավարը քննարկեր ձևաչափը կասեցնելու պատգամավոր Թեո Ջապարաիձեի կոչը, մենք ներկայումս հարցի ավելի սպառիչ պատասխան կունենայինք», – նշել է փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում