Սարգիս Սարգսյանը շախմատի աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ հորիզոնականը
23/06/2023 01:21
Նմանատիպ
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց 2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր ու գրավել 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Տեղի ունեցան նաև կայծակնային և արագ շախմատի առաջնություններ, որտեղ Սարգիսը գրավեց համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները»,- հայտնել է ֆեդերացիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում