Բայրամովը մերժել է արցախահայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը
23/06/2023 12:00
Նմանատիպ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը։
Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում