Բայրամովը մերժել է արցախահայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը

Բայրամովը մերժել է արցախահայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար  հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը։

Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Գործակալությանը տված հարցազրույցում  Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում