ՄԱԿ-ը հայտնել է, թե որքան խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում
23/06/2023 12:58
Նմանատիպ
«Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո զոհվել է 9083 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 15779»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում։
Նշվել է, որ զոհերի և վիրավորների մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի մարզերից են․ 4105 զոհ և 5861 վիրավոր՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում, 718 զոհ և 2521 վիրավոր՝ Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված տարածքներում։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Յուրի Բելոուսովը փետրվարին «The Independent» բրիտանական հրատարակչությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում երկրում կարող էր զոհվել մինչև 100 հազար խաղաղ բնակիչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում