Ադրբեջանը ձեռք է բերում մեծ հեռահարության հրթիռներ․ Ալիև

Ադրբեջանը ձեռք է բերում մեծ հեռահարության հրթիռներ․ Ալիև

Ադրբեջանը շարունակում է զինել սեփական բանակը նոր սպառազինություններով, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։

Այս մասին «Ինտերֆաքսի» փոխանցմամբ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ։

Նրա խոսքով՝ շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ մեծ հեռահարության և բարձր ճշգրտության հրթիռների մատակարարման մասին։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի բանակի հետագա ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է մնում։ «Պատերազմից հետո նախաձեռնվում են բանակաշինության քայլեր, և դրա անհրաժեշտությունը կա, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր սպառնալիքներ, Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»,- ասել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում