Հուլիսի 1-ից առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ
Նմանատիպ
Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ․
ՊՈՍ տերմինալի միջոցով` քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:
Վճարային տերմինալի միջոցով` հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:
Բջջային հավելվածի միջոցով` բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:
Բանկային փոխանցման միջոցով` բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում