Պատերազմ՝ հանուն մարշալի կոչման․ Պրիգոժին

Պատերազմ՝ հանուն մարշալի կոչման․ Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեսազրույց է հրապարակել, որում հայտարարել է, թե ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները խաբել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին․ Դոնբասը 2014-ից 2022 թվականներին մասնատվել է նախագահի վարչակազմի, հատուկ ծառայությունների, ինչպես նաև օլիգարխների կողմից։

«ՌԴ ՊՆ-ն փորձում է խաբել հանրությանը, խաբել նախագահին և պատմություն հորինել, թե խելահեղ ագրեսիա է եղել Ուկրաինայի կողմից, և նրանք պատրաստվում էին հարձակվել մեզ վրա ՆԱՏՕ-ի ողջ բլոկով», – հարցազրույցում ասել է «Վագներ»-ի ղեկավարը։

Նա հավելել է, որ այսպես կոչված «հատուկ օպերացիան» սկսվել է բոլորովին այլ պատճառներով։ Ըստ նրա՝ պատերազմն անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ պաշտպանության նախարար Ս․ Շոյգուն ստանա մարշալի կոչում։

«Պատերազմն անհրաժեշտ էր ո՛չ Ռուսաստանի քաղաքացիներին մեր գիրկը վերադարձնելու, և ոչ էլ Ուկրաինան ապառազմականացնելու և ապազգայնացնելու համար։ Այն անհրաժեշտ էր հանուն մեկ աստղի՝ նոր նախշերով»,- ասել է Պրիգոժինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում