Պուտինը «Վագների» մասին․ «Սա դավաճանություն է»

Պուտինը «Վագների» մասին․ «Սա դավաճանություն է»

Սա դավաճանություն է, խռովություն, հարված թիկունքից։

Այս մասին ռուսաստանցիներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կապված «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի վերջին գործողությունների հետ։

«Նրանք, ովքեր կազմակերպել և նախապատրաստել են ռազմական ապստամբությունը, դավաճանել են Ռուսաստանին և պատասխան են տալու դրա համար։ Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար, Արևմուտքի ողջ ռազմական և տեղեկատվական մեքենան ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հատուկ գործողության ընթացքում պետք է վերացնել ցանկացած ներքին կռիվ, այժմ որոշվում է ժողովրդի ճակատագիրը»,-ասել է Կրեմլի ղեկավարը։

Պուտինը դիմել է «Վագներին» անդամակցող բոլոր վարձկաններին և զինվորականներին՝ կոչ անելով հետ կանգնել սխալ ճանապարհից և չգնալ արկածախնդրության հետևից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում