Մեսսին դարձավ 36 տարեկան

Մեսսին դարձավ 36 տարեկան

Այսօր արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին տոնում է ծննդյան 36-ամյակը։

Մեսսին կատալոնական «Բարսելոնայի» սան է։ Հարձակվողը պաշտպանել է ակումբի գույները 2005-ից 2021 թվականներին։ Կատալոնացիների հետ արգենտինացին հաղթել է Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը և բազմաթիվ այլ գավաթներ։ Լեոն Ֆրանսիայի առաջնությունում վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է ՊՍԺ-ի կազմում, որի հետ դարձել է Լիգա 1-ի չեմպիոն։

Հունիսի սկզբին հայտարարվեց, որ հարձակվողը տեղափոխվում է ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբ։

2022 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում