Եվրամիությունը հետևում է Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին

Եվրամիությունը հետևում է Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին

Եվրամիությունը հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին։ Բրյուսելում լրագրողներին այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

«Դա Ռուսաստանի ներքին գործն է։ Մենք հետևում ենք իրավիճակին», – ասել է նա, փոխանցում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը Մոսկվայի և Վորոնեժի մարզերում, ներառյալ՝ Մոսկվա քաղաքում հայտարարել է հակաահաբեկչական գործողության դրություն:

Պատճառը «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարություններն են, որով նա դեռևս երեկ երեկոյան կոչ է արել Ռուսաստանի զինված ուժերի բոլոր զինվորականներին միանալ «Վագներին» և «փրկել երկրի դեմքը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան հանդես է եկել տեսաուղերձով, որում «Վագների» գործողությունները որակել է «դավաճանություն» և «հարված թիկունքից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում