Թուրքիայում տարեվերջին կավարտի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը

Թուրքիայում տարեվերջին կավարտի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը

Թուրքիան մտադիր է մինչև 2014 թվականի վերջն ավարտին հասցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական մասի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend.az գործակալությունը, այս մասին Բաքվում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարար Լյութվի Էլվանը:

Նրա խոսքով` Թուրքիան արդեն ավարտել է իր տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի աշխատանքների 83 տոկոսը: Թուրքիայի տարածքում 79 կմ երկարություն ունեցող երկաթգծի վրա կատարվել է 700 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում