Պրիգոժինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են
Նմանատիպ
Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ, այսօր Բելառուսի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Վլադիմիր Պուտինի իմացությամբ կապ է հաստատել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար և «ապստամբության առաջնորդ» Եվգենի Պրիգոժինի հետ։
Պրիգոժինը և Լուկաշենկոն բանակցություններ են վարել ամբողջ օրվա ընթացքում։
Հայտնում են, որ բանակցությունների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ արյունահեղությունը Ռուսաստանի տարածքում անթույլատրելի է և Պրիգոժինը ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել Վագներականների զորաշարժը Ռուսատանի տարծքում և հետագա քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։
Վագների զիծառայողներին տրմադրվել է անվտանգության երաշխիքներ։
Ռուսական տարբեր ռեսուրսներ հայտնում են, որ Լիպետցկի շրջանում արդեն «Վագների» զինծառայողների զորաշարժը կանգնեցվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում