«Վագները» հեռանում է
Նմանատիպ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շարասյուները դադարեցնում են առաջխաղացումը, շրջվում և հեռանում են հակառակ ուղղությամբ։
Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ որևէ կողմից ռուսական արյուն է թափվելու, մենք հետ ենք շրջում մեր շարասյուները և վերադառնում ենք հակառակ ուղղությամբ՝ շարժվելով դեպի դաշտային վրաններ՝ համաձայն պլանի»,- հայտարարել է Պրիգոժինը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ օրվա ընթացքում Լուկաշենկոյի և Եվգենի Պրիգոժինի միջև շարունակված բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել չսրել իրավիճակը և դադարեցնել «Վագներ» ռազմական կազմակերպության ստորաբաժանումների շարժը դեպի Ռուսաստանի խորք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում