Կրեմլը մեկնաբանել է, թե ինչու է Լուկաշենկոն բանակցել Պրիգոժինի հետ

Կրեմլը մեկնաբանել է, թե ինչու է Լուկաշենկոն բանակցել Պրիգոժինի հետ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ բանակցություններում մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, քանի որ վերջինս շուրջ 20 տարի անձնապես ճանաչում է Եվգենի Պրիգոժինին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի՝ Բելառուսի պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Լուկաշենկով միջնորդական ջանքեր կգործադրի կարգավորման հարցում»։

«Եվ մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը»,- նշել է Պեսկովը։

Պեսկովը անցած օրն անվանել է «բավականին ծանր» և «ողբերգական իրադարձություններով լի», բայց հայտարարել է, որ տեղի ունեցածը որևէ կերպ չի անդառադնա Ուկրաինայում ռազմական գործողության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում