Ալավերդիում հենապատ է փլուզվել․ ճանապարհը երկկողմանի փակ է
25/06/2023 14:58
![Ալավերդիում հենապատ է փլուզվել․ ճանապարհը երկկողմանի փակ է](https://times.am/v3/wp-content/uploads/2023/06/347266913_210362705293173_6228337664946135976_n-e1687690599527.jpg)
Նմանատիպ
Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով հենապատի բետոնե կառուցատարրերը և հողազանգվածը թափվել է «Ախթալշին» ԲԲԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցներն երկկողմանի փակել են ճանապարհը․ երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում