Քերին, Էշթոնը եւ Զարիֆը վեստին կհանդիպեն երեք-չորս շաբաթից
Նմանատիպ
Իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի պետքարտուղարի, ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի եւ Իրանի արտաքին գործերի նախարարի հերթական կոնսուլտացիաները տեղի կունենան երեք-չորս շաբաթ հետո. բանակցությունների անցկացման վայրը դեռեւս որոշված չէ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ջոն Քերիի եւ Քեթրին Էշթոնի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ երեք-չորս շաբաթ հետո. վայրն առայժմ որոշված չԷ»,-լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «ճիշտ կլիներ առաջիկա երկու-երեք շաբաթներին անցկացնել փորձագետների հանդիպում»,
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել Է, որ Իրանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները առաջընթացի են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում կայացած եռակողմ կոնսուլտացիաներում, բայց մի շարք կարեւոր հարցեր մնում են չլուծված:
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ նոյեմբերի 24-ից հետո Թեհրանի ներկայացուցիչների հետ «վեցյակի» բանակցությունների հնարավոր շարունակման հարցը կոնսուլտացիաների ընթացքում չի քննարկվել, քանի որ հիմնական նպատակը համաձայնագիրն ավելի վաղ սահմանված ժամկետում կնքելն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում