Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպական խաղերում

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպական խաղերում

Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը վստահ հաղթանակով է մեկնարկել Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում:

1/16 եզրափակչում 25-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Սերբիան ներկայացնող Վլադան Բաբիչի հետ և երեք ռաունդներում ունենալով նկատելի առավելություն` հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0:

«Առաջին մենամարտն էր. բավական բարդ ստացվեց, բայց ուրախ եմ, որ կարողացա հաջողությամբ ավարտել ու հաղթանակի հասնել: Ծանոթ էի սերբ մրցակցին ու դա ինձ շատ օգնեց»,- մենամարտից հետո ասել է Չալոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում