Վրաստանի կառավարությունը հատուկ պլան Է մշակել երկրում Էբոլա վիրուսի տարածում թույլ չտալու համար
Նմանատիպ
Վրաստանի կառավարությունը մշակել Է հատուկ պլան երկրում Էբոլա վիրուսի տարածումը կանխելու համար եւ գործողությունների պլան՝ Վրաստանում վիրուսի հայտնաբերման դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով հիվանդների հայտնաբերման դեպքում նրանք կանցնեն կարանտին եւ բուժում Վրաստանի Ինֆեկցիոն ախտաբանության, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունաբանության գիտահետազոտական կենտրոնում:
Էբոլա վիրուսով հիվանդի հայտնվելու դեպքում Վրաստանում գործի կդրվի Արտակարգ իրավճակներին հակազդման ազգային պլանը, կարգելվեն արտասահման ուղեւորությունները բոլոր նրանց համար, ովքեր շփվել են հիվանդի հետ, բացի բժշկական տարահանման դեպքերի: Ըստ որում հիվանդի հետ բոլոր շփվողներն առողջ կհամարվեն սոսկ այն դեպքում, եթե նրանց մոտ լինի հիվանդության առկայության թեստի բացասական ցուցանիշ, որը կատարվում Է երկու անգամ՝ 48 ժամ տարբերությամբ:
Էբոլա վիրուսով վարկվելու կասկածանքով հիվանդների համար նվազագույնի կհասցվեն սրսկումների եւ կաթոցիչների հետ կապված բուժընթացները, իսկ օգտագործված բոլոր ներարկիչները կոչնչացվեն փակ կոնտեյներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում