Երաժշտությունն ազատություն է ստանում․ Կայացավ Tbilisi Open Air 2023-ը
Նմանատիպ
Այս տարվա հունիսի 23-25-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ ամենամյա Tbilisi Open Air փառատոնը։ Այն հիանալի հնարավորություն էր նրանց համար, ովքեր սիրում են վրանային հանգիստ և ռոք երաժշտություն:
Tbilisi Open Air-ը ամենամյա միջազգային երաժշտական փառատոն է, որը շեշտը դրել է էլեկտրոնային և ռոք երաժշտության վրա։ Առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին։
Շուրջ 10 տարի է՝ Tbilisi Open Air երաժշտական փառատոնը չի զիջում իր դիրքերը և մասշտաբային առումով համարվում է կովկասյան տարածաշրջանում ամենամեծը։ Այն հնարավորություն է տալիս տարածաշրջանի երիտասարդությանը կենդանի կատարմամբ վայելել համաշխարհային աստղերի երգերը։
2023 թվականի հունիսի 23-25-ը կայացած միջոցառման կարգախոսն էր՝ «Երաժշտությունն ազատություն է ստանում»։ Այս կարգախոսով փառատոնի առաքելությունն էր էլեկտրոնային և ռոք երաժշտության միջոցով խթանել ազատությունն ու հավասարությունը:
Փառատոնը հիմնականում տեղի է ունենում բացօթյա միջոցառումների ձևաչափով։ Համերգները տևում են մի քանի օր, որի ընթացքում մասնակիցները շփվում են, լսում երաժշտություն ու վայելում մթնոլորտը։
Այս տարվա համերգացանկում էին այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են` Թոմ Օդել, որը հայտնի է Another love երգով, KALEO (Way Down We Go), Imany (You Will Never Know), Moderat (Bad Kingdom)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում