Աբաշիձեն և Կարասինը չկարողացան համաձայնության գալ

Աբաշիձեն և Կարասինը չկարողացան համաձայնության գալ

Պրահայում հոկտեմբերի 16-ին կայացել Է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների հերթական փուլը՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումների ձեւաչափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ինչպես հաղորդել Է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը, «կողմերը չկարողացան համաձայնության գալ հաջորդ հանդիպումն անցկացնելու շուրջ»: Բացի այդ, բանակցությունների ընթացքում Կարասինը հավաստել Է, որ Ռուսաստանի եւ Աբխազիայի համատեղ զորախմբի ստեղծման մասին պայմանագիրն անպայմանորեն կստորագրվի:

Ավելի վաղ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Թեդո Ջափարիձեն կոչ Էր արել Զուրաբ Աբաշիձեին՝ Աբխազիայի վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշման պատճառով չմասնակցել Պրահայի հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում