Ուկրաինան հայտնում է ռազմաճակատում առաջխաղացման մասին

Ուկրաինան հայտնում է ռազմաճակատում առաջխաղացման մասին

Ուկրաինայի պաշտպանության բանակը վերագրավել է Դոնեցկի մարզի Ռիվնոպոլը։

Այս մասին հայտնել է այդ երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։ Ավելի վաղ Մալյարը հայտնել էր, որ հակահարձակման սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը հետ են գրավել 130 քառակուսի կիլոմետր տարածք։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր հայտարարել է, որ իրենց ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Սևերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցքի արևմտյան ափի վրա։

«Մեր զինվորներին հաջողվել է մաքրել հակառակորդի հենակետը Սեվերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցքի արևմտյան ափին»,- ասել է նա Telegram-ում։ Նա նաև տեսանյութ է հրապարակել 3-րդ առանձին գրոհային բրիգադի 1-ին մեքենայացված գումարտակի 1-ին վաշտի զինվորների հետ, որոնք, ըստ նրա, ջախջախել են ՌԴ 57-րդ պահակային մոտոհրաձգային բրիգադի երրորդ գումարտակին։

«Գերազանց աշխատանք, ինչպես նաև վիրավորների հաջող տարհանում»,- ասել է Սիրսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում