Փաշինյանն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
26/06/2023 17:15
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում