Հայաստանում ավտոմեքենաների համարանիշների նոր կարգ կսահմանվի
26/06/2023 17:59
Նմանատիպ
Հայաստանում ավտոմեքենաների համարանիշների նոր կարգ կսահմանվի։
Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 26-ին հայտարարել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Դավիթ Ղամբարյանը։
Դրանք կվաճառվեն աճուրդում։ Ընդ որում՝ աճուրդները կանցկացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։
«Տրամաբանությունը կլինի նույնը, ինչ և գործող համարների դեպքում։ Այսինքն՝ չեն լինի միայն տառերից կամ թվերից բաղկացած նշաններ։ Ամբողջ հարցը դրանց համադրության մեջ կլինի»,- ասել է փոխնախարարը։
Աճուրդների կազմակերպման կարգը և ավտոհամարանիշների մեկնարկային գինը կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում