Յուրիկ Հովեյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Յուրիկ Հովեյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Իսպանիայում մեկնարկել է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

63 կգ Յուրիկ Հովեյանը 9-0 հաշվով հաղթել է մեկնարկում չեխ մրցակցին: Հաջորդ փուլում Հովեյանը կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

55 կգ Հոմերոս Առաքելյանը մրցաշարը մեկնարկել է վստահ հաղթանակով: Վիգեն Նազարյանը ևս հաղթանակով է մեկնարկել մրցաշարում։ 77 կգ Վահե Հովհաննիսյանը մեկնարկում 4-1 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, բայց հետո զիջել է մրցակցին 1/8-ում:

130 կգ Արամայիս Հարությունյանը պարտվել է մեկնարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում